np.

Tajiks.

• «արաբ». հնագոյն ժամանակնե-րից սկսած այս անունով էին կոչւում այն Արաբները, որոնք բնակւում էին Ասորիքի և Եփրատի միջև գտնուած եռանկիւնու մէջ. այս երկիրը կոչւում էր յն. Ἀραβία ή ἐეημος, գործածուած է նաև Փիւնիկէի և Քանանացոց համար (տե՛ս Կանայեան, Արրտ. 1913 493-6 և Կոգեան ՀԱ 1922, 542). հմմտ Բ. մակ. ժբ. 10. իբրև ածական՝ գործածւում էր «արագավազ» նշանակութեամբ՝ ձիու և ուղտի համար. ինչպ. տաճիկ ձի Բուզ. դ. 47, էջ 134, տաճիկ ուղտ Բուզ. դ. 54, էջ 141 երիվարս տաճիկս Սեբ. Գ. ի (հմմտ. արա. բական ձի, արաբ ձի)։ Աւելի ուշ արաբները մահմետական դառնալով՝ տաճիկ բառն էլ սկսաւ նշանակել «իսլամ», որից և տաճկաց-նել «մահմետական դարձնել» Գնձ.։ Երբ Սել-ճուքները արշաւելով արևմուտք, մտան Մի-ջագետք, խառնուելով տեղացի արաբների հետ, ստացան մեր մէջ տաճիկ անունը. հմմտ. «Ի հիւսիսոյ եղեն շարժեալ ազգ, որ կոչմամբ թուրք անուանեալ, ի 24 ցեղս որո-շեալ, իշխանութիւն տաճկաց առեալ, թեպէտ յաղանդ նոցին խմորեալ» Վահր. ոտ. էջ 183. «Իսկ արաբացիքն որ մինչև ցայն վայր տա-ճիկք կոչէին ... խառնեցան ի թուրքն և եռեն ազգ մի վասն համակրօնութեան իւրեանց և միմեանց անուամբ կոչին» Միխ. աս. էջ 407-8։ Սելճուքներից յետոյ նոյն անունը ժառանգեցին նրանց ցեղակից Օսմանցիք։ Սելճուքների բարբարոսութեան աատճառաւ տաճիկ դարձաւ նաև ած. «մարդու նեղու-թիւն տուող, չարչարող»» իմաստով Երզն. մտթ. 125 ա, որ մինչև անգամ Քրիստոսի բերանն է դրւում (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Ա. 172)։ Նոր բառեր են տաճկե-րէն, տաճկահայ, տաճկաբան, տաճկախօս, տաճկահայերէն, տաճկահպատակ, տաճկա-լեր ևն։

• = Պհլ. tāčik «Միջագետցի արաբ. 2. ա-րաբական. 3. արագավազ», uštr-i-tāčik «տաճեև ուղտ», պրս. [arabic word] tāǰīk, նաև tā-žīk, tāzīk «արաբացի ծնունդ, որ մեծացել է Պարսկաստանում», tāzi «արաբ» (ինչ. zά-bān-i tāzī «արաբերէն»). 2. «արագավազ» (ինչ. asb-i tāzī «տաճիկ ձի»), որից թրք. ❇ [arabic word] tāzī «որսի շուն»։ Այս բոլորի արմատն է իրան. tač «վազել», զնդ. tačaiti «վազել, հոսել», պհլ. [hebrew word] taxtan, [other alphabet] tačet, պրս. [arabic word] taxtan, [arabic word] tāzam «վա-զել», որոնց այլ ցեղակիցներն են սանս. tákti, ալբան. ndjek, հիռլ. techim, հսլ. teko tešti, ռուս. тeку, тeчь «վազել, հոսել» ևն (Horn § 368, Trautmann 316)։-Հիւբշ. 86։

• Տաճիկ բառի վրայ խօսել է նախ Տե-րոյենց, Երևակ 1861, յնվ. 16, առանց որոշելու բառի ծագումը։ Ուղիղ մեկնեց նախ Պատկ. Aрм. reorp. 54։ Հիւշռ. 86 թէև դնում է պհլ. tāčik բառից, բայց այս ձևը հանում է ասոր. tāi, արաբ. ❇ tai ցեղանունիզ՝ čik մասնիկով, ինչպէս սագճիկ «Սագաստանցի» և rā-čīk=պրս. razi «Ray գաւառիզ»։ Sta-ckelberg WZKM 17 (1903), 50 տա-ճիկ ուղտ=պհլ. ustr-i-tāčīk։ Տե՛ս նաև Seidel. Մխ. հեր. § 15։ Բառիս ծառման մասին վէճ ծագեցաւ Ճակատամարտի մէջ. Լ. Մեսրոբ (անդ՝ թ. 894) բառը հա-նում էր tāǰ «թագ» բառից, իբր «թագին հպատակող ստրուկ ցեղ» (առաջին տա-ճիկներն համարելով այն քրիստոնեա-ներին, որոնց թաթարները քշելով Թուր-քեստան, պահում էին ստրկական ծա-ռայութեան մէջ)։ Այս հերքելով շատ ուղիղ մեկնութիւններ է տալիս վերի ձե-

• ւով Գ. Մեսրոպ (անդ, թ. 933)։ Նոյնը Marquart, անդ, 1922 փետր. 8, որ և Պարսկաստանի արևելեան սահմանի վը-րայի Taζ̌ik-ներին ծագած է համարում tat նախատական անունից+ նուացա-կան -čik. այսպէս (Tat) էին կռչում նաև Խրիմի թաթարները տեղացի գո-թերին ու յոյներին. նոյն ծագումից է թւում դարձեալ մաճառական tot կոչու-մը, որ տրւում է Սլովաքներին։ Այս բո-լոր ստուգաբանութեանց ամփոփումն ունի Թէոդիկի Ամէն. տարեց. 1923, էջ 354-6։ Բառիս մասին մի լաւ յօդուած ունի Բ. Ե. Կ.՝ Ամերիկահայոց «Տաւ-րոս» հանդէսում, 1919, էջ 504։

• ԳՒՌ.-Ախց. տանիկ «օսմանցի թուրք», Մրղ. տանիկ «պարսիկ», Պլ. Սչ. դաջիգ «օս-մանցի», Պլ. դաժգընալ «մահմետական դառ. նալ», Սվեդ. դիջmգ ևն։

• ՓՈԽ.-Վրաց. ყაჭიკი տաճիկի «տաճիկ ձի»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Տաճիկ (ճկաց)

Voir tout